Բաքուն Լեռնային Ղարաբաղի երկու նախկին նախագահներին և ԱԺ նախագահին չորս ամսով կալանավորել է

Ադրբեջանի դատարանը կալանավորել է Լեռնային Ղարաբաղի երկու նախկին նախագահներին և Ազգային ժողովին նախկին նախագահին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը կալանավորվել են չորս ամսով։

Հիշեցնենք, որ նրանց Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը ձերբակալել էր սեպտեմբերի 3-ին՝ Ստեփանակերտում։

Ավելի վաղ Բաքուն պաշտոնապես հաստատել էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու լուրը։Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։