Ինչպես են Հայաստանի դպրոցներից մեկում Արցախից տեղահանված ուսուցչուհուն ընդունել աշակերտները (տեսանյութ)

Ու երբ ուզենաք տեսնել Մայր Հայաստանի վերաբերմունքը մեր՝ Արցախահայերիս, նկատմամբ կնայեք այս տեսանյութը, թե ինչպես են Հայաստանի դպրոցներից մեկում Արցախից տեղահանված ուսուցչուհուն ընդունել աշակերտները:

Այս երեխեքը բոլորն առանձին ընտանիքներից են, այ սա է հայի տեսակը, այ սա է դպրոցի և աշակերտների դաստիարակությունը:

Ակամայից հիշեցի թե որքան էի հուզվել, երբ 9 ամիս ծաղիկ չտեսնելուց հետո իմ տանտերն ինձ ծաղիկներ նվիրեց:

Նանար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից