Ադրբեջանում Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է․ նրան փաստաբան են տրամադրել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել:

«Հարությունյանը հարցաքննվել է։ Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել», – հայտարարել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը, հաղորդում է Trend-ը։

Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է։

«Ես նրա պաշտպանությունն իրականացնելու եմ Ադրբեջանի Հանրապետության օրենքներին, միջազգային կոնվենցիաների պահանջներին և փաստաբանական էթիկային համապատասխան։ Մի խոսքով, բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական պարտքը», – ասել է նա։