Գյումրիում այսօր անցկացվելու են զորավարժանքներ․ կրակոցների ձայներից խուճապի չմատնվել

Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ: Զորավարժանքներն ուղեկցվելու են ձայնային ազդանշանով։

Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»,- զգուշացնում են քաղաքապետարանից։