Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուշադրություն.

Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում։

Ոչ Նիկոլը, ոչ ՔՊ-ն, ոչ էլ Նիկոլի փաստացի հաճախորդ «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց ու ադրբեջանապաշտպան քայլերը։

Փոխարենը սրանք մեղադրանքի տարափ են թափում ՌԴ-ի վրա։

Հիմա հարց սրանց.

Ո՞վ է կազմակերպել և իրականացնրել Հայոց ցեղասպանությունը։

Ո՞վ է 44-օրյա պատերազմում բացահայտ սատարել Ալիևի հանցագործությանը։

Ո՞վ է բայրաքթարներով սպանել հազարավոր հայերի։

Ո՞վ է Ադրբեջանի հետ կնքել Շուշիի հռբակագիրը։

Ո՞վ է մինչև վերջ սատարել Ալիևի Արցախը հայաթափելու սև գործին։

Ո՞վ է արդարացրել ՀՀ ինքնիշխան տարածքի 160 քառ.կմ տարածքի օկուպացումն Ադրբեջանի կողմից։

Ակնհայտ է՝ Թուրքիան։

Բա ինչու՞ դրանից չեք խոսում, այ թուրքի կամակատարներ։

Որովհետև կարոտե՞լ եք թուրքերին։

Ո՞վ եք դուք , արա…չնայած դուք ի՞նչ արա:

Ես ձեր մարդ ու հայ ասողի…»։