ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժամը 10.00-ին հասել է 88 780-ի

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ. տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18 756 տրանսպոտային միջոց»,- ասել է նա։

Բաղդասարյանի խոսքով՝ մարդկանց հոսքի ինտենսիվության նվազում կա։