Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ:

Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»,- գրել է նա։