Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել

«Հանրային ձայն» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատասխանել է ՏԻՄ ընտրություններին հնարավոր համագործակցության առաջարկներին։ Նա առաջարկել է ընդդիմադիր թեկնածուներին օնլայն հանդիպել՝ «ժողովրդի աչքի առաջ»՝ խոստանալով, որ անբարեկիրթ պահվածքից ձեռնպահ կմնա․

«Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա։ Այդ քննարկման ժամանակ իմ պես լիրիկական անձնավորության երբեք տեսած չեք լինի», – ասել է Ղուկասյանը։