Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՌԴ դեսպանատուն
Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գոյություն ունեցող եռակողմ համաձայնության հիման վրա տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։
Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

