Խաղաղապահներն ուղղաթիռներով տեղափոխել են պայթյունից տուժած 142 արցախցու
«ՌԴ խաղաղապահները սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Տեղեկագրում նշվում է․ «Ղարաբաղի խաղաղ բնակչության համար մատակարարվել է ավելի քան 44 տոննա սննդամթերք և դեղորայք։ Ղարաբաղի զինված կազմավորումները հանձնել են 40 միավոր հրետանի և ավելի քան 4,3 հազար միավոր հրաձգային սպառազինություն։
ՌԴ խաղաղապահներն ուղղաթիռներով տեղափոխել են պայթյունից տուժած ԼՂ 142 բնակչի: 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա, դեռ ռուսական խաղաղապահ զորախմբի տարածքում են. կազմակերպված է նրանց կեցությունը, սնունդը և բուժօգնությունը»։

