Արցախի վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան. Գանձասարում միայն ձեռագրերի կրկնօրինակներն են

Բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։  Այս մասին հայտարարություն է տարածվել Մաշտոցյան Մատենադարանի ֆեյսբուքյան էջում։

«44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։

Պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները»,- նշված է հայտարարության մեջ։