Հայաստան են ժամանում Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը այսօր կժամանեն Հայաստան։

«Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակից բխող մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությունը», – ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, որը կգա Հայաստան և կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության առնչությամբ և քննարկելով հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։