ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X սոցիալական էջից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»,- հանդիպման ժամանակ ասել է Ռիթերը։