Հայաստանի պահանջով բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը Բաքվից տեղափոխվել է

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցը:

EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, բավարարել է Հայաստանի պահանջը:

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: