Իրանը դադարեցրել է Ադրբեջան և Հայաստան թռիչքները

Իրանը դադարեցրել է Ադրբեջան և Հայաստան թռիչքները՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի հետ կապված։ Ինչպես տեղեկացրել է երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Մոհամադ Մոհամադի Բախշը, թռիչքները դադարեցվել են կարճ ժամանակով և կվերսկսվեն, եթե իրավիճակը կայունանա։