Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում. Իբրահիմ Ռաիսի

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Նյու Յորքում կայացած ընդունելության ժամանակ դեմ է արտահայտվել Ուկրաինայի հակամարտությանը և առաջարկել է իր միջնորդությունը դրա կարգավորման գործում:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի հասնենք Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցմանը», – Ռաիսիի խոսքերն է մեջբերում Newsweek-ը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ստեղծված իրավիճակում ապակայունացնող դեր է խաղում՝ Կիևին տրամադրելով ռազմական օգնության մեծ ծավալներ: