Արցախի տարբեր շրջաններում ինտերնետի և հեռախոսակապի անհասանելիություն կա

Տեղեկություններ կան, որ ԼՂ տարբեր շրջաններում ինտերնետի և հեռախոսակապի անհասանելիություն կա` կայանին հասցված հարվածների և մալուխների դիտավորյալ վնասման պատճառով։

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ հայտնել է. «Պայթյուններ Ստեփանակերտում. Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում»։