Բայդենը հաջորդ շաբաթ կհանդիպի Զելենսկու հետ. NBC

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկա շաբաթվա ընթացքում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է NBC հեռուստաալիքը՝  հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի:

«Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեա և հանդիպել նախագահ Ջո Բայդենի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը՝ Նյու Յորքո՞ւմ, որտեղ տեղի կունենա Գլխավոր ասամբլեան, թե Սպիտակ տանը: