Այս խորհրդանշական ռուսական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի ներկայիս հունը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է

«Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի բացառապես ռուսական ծագում: Այն որևէ ձևով կապված չէ Ադրբեջանի հետ, այլապես հիմա ալիևյան ԶԼՄ-ները կպայթացնեին աշխարհն իրենց դահիճային հումանիզմով (նիկոլական ոճի մեջ):

Ադրբեջանցիք այս հարցում չհասան իրենց նպատակին: Նրանք փորձում էին ռուսական կողմին համոզել, որպեսզի ՌԴ հումանիտար աջակցության հետ միասին, նաև Արցախա-ադրբեջանական սահմանին կանգնած ադրբեջանական բեռնատարները մտնեն Ստեփանակերտ:

Դա չի հաջողվել, որովհետև նախ Արցախի համար այն կատեգորիկ անընդունելի է, և երկրորդ. կարծես թե ՌԴ-ն այլևս չի ցանկանում ընկրկել ալիևշինայի կամակորությունների առջև: Այս խորհրդանշական ռուսական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորման նիկոլա-թուրքական ներկայիս հունը:

Հայաստանի առաջնային խնդիրն իր դավաճաններից ազատվելն է»: