ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի շանսերը չափազանց ցածր են. Թուրքիան և մի շարք այլ երկրներ կարող են վետո դնել. թուրք դիվանագետ

ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի շանսերը չափազանց ցածր են, քանի որ Թուրքիան և մի շարք այլ երկրներ կարող են վետո դնել, հայտարարել է դաշինքում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Օնուր Օյմենը:

«Հայաստանին շատ փոփոխություններ են անհրաժեշտ։ Իմ կարծիքով, ներկայիս գլոբալ և տարածաշրջանային պայմաններում նման թեման ՆԱՏՕ-ի օրակարգ մտնել չի կարող»,-«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Օյմենը։

Դաշինքում Թուրքիայի նախկին ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ին նոր անդամ ընդունելու համար անհրաժեշտ է բոլոր մասնակից երկրների հավանությունը:

«Եթե մի շարք երկրներ օգտագործեն վետոյի իրավունքը, Հայաստանը չի ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիայի դիրքորոշումը որոշ խնդիրների վերաբերյալ հայտնի է, ուստի կարծում եմ, որ Երևանը դաշինքին ընդունելու շանսերը չափազանց ցածր են, և չարժե նույնիսկ ենթադրել, թե ինչպիսին կլինեն հնարավոր քվեարկության արդյունքները», – ամփոփել է Օյմենը։