Ֆրանսիան պատրաստվում է Նիգերից դուրս բերել իր ռազմական ավիացիայի մի մասը

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Նիգերից դուրս բերել իրենց ռազմական ավիացիայի մի մասը։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է անօդաչու թռչող սարքերի մեծ մասի դուրսբերմանը և Նիգերի նախկին իշխանությունների հետ համատեղ ջիհադիստների դեմ պայքարում օգտագործվող ավիացիայի ներկայության կրճատմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր AFP գործակալությունը, Փարիզը կարող է Բենինով և Չադով Նիգերից Ֆրանսիա վերադարձնել որոշակի քանակությամբ մարդկային և նյութական ռեսուրսներ։ Գործակալությունը չի բացառել, որ Ֆրանսիայի զինված ուժերի ստորաբաժանումները կարող են վերաբաշխվել այլ տարածաշրջաններում, որտեղ գործում են ահաբեկիչները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։