«Կամք»-ը ՀՀ կառավարության դիմաց հրավիրում է հրատապ հավաք

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել հայրենակիցներին, զինակից եւ հայրենատեր ընկերներին, լրագրողներին հրավիրելով հրատապ հավաքի:

«Պայմանավորված ՀՀ եւ ԱՀ սահմաններին ստեղծված սպառնալիքով եւ ելնելով տագնապալի իրավիճակից՝ այն է թուրք-ադրբեջանական ոհմակը պատրաստվում է բլից-կրիգով սպառնալ Ջերմուկ քաղաքին եւ առիթ ունենալու դեպքում միանալ Նախիջեւանին, ուժով բացելով, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը», Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը վաղը` սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին , ՀՀ կառավարության դիմաց հրավիրում է հրատապ հավաք։

ՀՀ կառավարությունից պահանջը մեկն է՝ անհապաղ, վայրկյան առաջ, կազմակերպել եւ Ջերմուկ քաղաքի մոտակայքում անցկացնել հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժություններ։ Ակցիայի ընթացքում պահանջագրեր են հանձվելու ՀՀ կառավարությանը, ՀՀ-ում ՌԴ եւ ԻԻՀ դեսպանություններին», – ասված է հայտարարության մեջ։