ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» պահանջելով՝ հերքել հուլիսին իրենց արած հրապարակումը, ինչպես նաեւ 1.5 միլիոն դրամի փոխհատուցում։ Այս մասին տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Մխեյանի՝ որոշել է վարույթ ընդունել հայցը:

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր ձայնագրություն, որում Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում մարզերում բնակվող, բայց Երեւանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ ՔՊ-ն հերքել էր այն եւ պատճաբանել, թե Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ։