Հայաստանի իշխանությունն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որում ֆիքսված է այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի մեծաթիվ շարժեր, զորքերի կենտրոնացում, մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում` հրետանային միջոցներ:

Ադրբեջանն Արցախի նկատմամբ 9-ամսյա բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` այս անգամ ուժի ցուցադրման ձևով, ինչը կարող է նոր ագրեսիայի վերածվել:

Միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ սա նաև հետևանքն է այն բանի, որ որևէ լուրջ ջանք չեն գործադրել արցախյան շրջափակմանը վերջ տալու համար, իսկ դա «թևեր է տվել» Ադրբեջանին` առաջնագծում նոր ագրեսիա նախապատրաստելու համար:

Հայաստանի իշխանությունն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով, սրան նրան մեղավոր հռչակելով, համարելով, որ իր անելիքը միայն փաստեր արձանագրելն ու խղճահարություն ստեղծելն է:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից