Հնդկաստանը ՀՀ–ի հետ ռազմարդյունաբերական համագործակցության հույս ունի. հնդիկ պաշտոնյա

Հնդկաստանի ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիան հույս ունի զարգացնել Երևանի և Նյու Դելիի միջև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

Սուկրիտի Սինգհ Դահիան նաև խոսել է 2 երկրի միջև պատմական կապերի մասին և հույս հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը կզարգանա։

Ազգային ռազմական կրթարանի բազմազգ պատվիրակությունը խոսել է կարողությունների զարգացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորության մասին։

ՀՀ նախարարն էլ մանրամասնել է նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները։ Նշել է, որ իրենց ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է՝ տեխնոլոգիական ժամանակակից մշակումների հիման վրա։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում նախանշվել են 2 երկրի միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները։

Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։