Ակցիաներ՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ՝ ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունելու համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս կոչով այսօր «Բացում» նախաձեռնության անդամներն ակցիաներ իրականացրին ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի երևանյան դեսպանատների մոտ։

Նրանք կոչ են անում վճռական բանաձև ընդունել, որը կանդրադառնա մի շարք կենսական կետերի։ Այս ցանկում առաջինը մարդասիրական օգնության փոխանցումն է։

«Իրականացնել օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով, հրատապ գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու համար, այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը` հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի»,– նշեց նախաձեռնության անդամներից մեկը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։