Եթե մեր գյուղացին, մենք բոլորս կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի իր երկօրյա այցելության շրջանակներում, եղել է Հագվի գյուղում, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ: Նախատեսվում է 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման հանձնել մինչ դեկտեմբեր:

«Ենթադրենք Շուշանը միջազգային դպրոց է ընդունվել, գերմանական քաղաք է,  դպրոցում ոչխար են պահում: Մեր մոտ, որ մեկը չսխալվի ասի դպրոցում ոչխար պահեք, այդ օրը ֆեյսբուքահայությունը բոլոր գործերը կթողնի ու կսկսի քահ-քահ հռհռալ, թե այս ինչ են ասում, դպրոցը գոմ սարքեցիք, էդ էլ սարքեցիք գոմ, էդ էր մնացել, էդ էլ քանդեցիք:

Բայց պետք է փոխել այդ մտածողությունը, որովհետև եթե մեր գյուղացին, մենք բոլորս կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին, եթե ոչխար ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին։ Սա բացառապես կրթական հարց է»,- ասել է Փաշինյանը։