Դուք Արցախում ունեք ընդամենը ժամեր, մենք Երևանում՝ ընդամենը օրեր

Բաքուն արդեն հայտարարել է, որ տղաներին հետ է վերադարձնելու, որովհետև նրանք ընդունել են իրենց սխալ արարքը՝ Ադրբեջանի դրոշի վրա ոտքերը մաքրելը։ Ադրբեջանը ամեն օր, ում ուզի՝ առևանգելու է, ում ուզի՝ դատելու է, ում ուզի՝ բաց է թողնելու։ Վաղը արդեն ցուցակներով մտնելու ու ձեր տներից են ձեզ առևանգելու՝ Ալիևի ծաղրանկարը ֆեյսում ինչ-որ մի ժամանակ դրած լինելու, կամ՝ Արցախի զինանշանով մայկա հագնելու համար։

Արայիկ Հարությունյանը տղաների՝ մոտ օրերս վերադարձի հետ ոչ մի կապ չունի։ Ոչ մի։

Արցախցիներ, ոչ մի լուծում մի սպասեք Հայաստանի իշխանությունից՝ նրանց օրակարգը ձեզ փաթեթավորել ու Ադրբեջանին պաշտոնապես հանձնել է։ Ոչ մի լուծում մի սպասեք միջազգային հանրությունից՝ նրանք օբյեկտիվորեն կախվում են մեկ տարի առաջ Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Նիկոլի հայտարարությունից ու էդպիսով չեն խառնվում Ադրբեջանի ներքին գործերին։

Դեռ հնարավորություն կա ճիշտ դիվանագիտական ճանապարհով վերջնական աղետը կասեցնելու։ Դրա համար Արցախում Արայիկ Հարությունյանը չպիտի լինի իշխանության, որովհետև նա Նիկոլի օրակարգից շեղվել չի կարող, իսկ Հայաստանում՝ Նիկոլը։

Մեր բոլորի ժամանակը սպառվում է՝ դուք Արցախում ունեք ընդամենը ժամեր, մենք Երևանում՝ ընդամենը օրեր։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից