Թուրքիան և ՄԱԿ-ը Ռուսաստանին առաջարկներ են պատրաստում հացահատիկի գործարքի վերաբերյալ

Թուրքիան և ՄԱԿ-ը կոնկրետ առաջարկներ են պատրաստում Ռուսաստանի հետ հացահատիկային գործարքի վերսկսման հնարավորությունը քննարկելու վերաբերյալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բանակցային գործընթացին մասնակցող աղբյուրը:

«Կոնկրետ առաջարկներ ենք պատրաստում քննարկելու համար։ Հաղորդակցությունները կատարվում են համապատասխան ուղիներով: Գործընթացը չի դադարում»,-ասել է նա։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ մեծ հույսեր են կապում, մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների հետ:

Գործակալության տվյալներով՝ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ հաջորդ ամսվա սկզբին՝ մինչև G20-ի գագաթնաժողովը, որը նախատեսված է սեպտեմբերի 9-10-ը: