Մեկ ամիս ժամանակ եմ տալիս, հատ-հատ գնացեք տներով ու իրազեկեք «խելացի անասնագոմերի» մասին. Փաշինյան

Ես հանգմանքների բերումով սարատեղերում՝ «յայլաներում», այսօր՝ օգոստոսի 11–ին Կառավարության նիստում ասաց Փաշինյանը,  որտեղ զրուցելով անասնապահությամբ զբաղվողների հետ՝ պարզել է, որ քաղաքացիները «խելացի անասնագոմերից» տեղյակ չեն։

Փաշինյանը հանձնարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ու մարզպետներին՝ անձամբ այցելել համայնքներ եւ մարդկանց իրազեկել Կառավարության այս ծրագրի մասին։

«Մարդը 19-20 կով ունի ու ուղղակի տանջվում է, ոչ մի արդյունք չի ստանում։ Զեկույց եք ներկայացնում, թե գնացինք, իրազեկեցինք, բայց սուտ է, այդպես չէ, ում համար այս ծրագիրն անում ենք, տեղյակ չի ծրագրից։ Մեկ ամիս ժամանակ եմ ձեզ տալիս, հատ-հատ գնացեք այն տները, որոնք անասնապահությամբ են զբաղվում ու ներկայացրեք ծրագիրը»,– ասաց Փաշինյանը։

«Մեր աշխատանքային խմբերին տեսնեմ՝ հեռու հեռավոր սարերում աշխատելիս»,– խոսքը եզրափակեց Փաշինյանը։