«Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովն արդարացվել է

Նախաքննական մարմինը արձանագրել է, որ Սերգեյ Ասատուրովի գործողություններում բացակայում են զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սա լավ նորություն է, բայց սրանով ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների, ինչը, իհարկե, Սերգեյ Ասատուրովի պարագայում բարեհաջող տապալվեց»,- նշել է նա: