Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից զգալի բարձր

Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։