Արցախում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների համար դիմումների ընդունումը դադարեցվում է

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 9-ից ժամանակավորապես կդադարեցվի: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից․

«Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ», – ասված է հայտարարության մեջ։