Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 33

Սկիզբը` այստեղ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Newsweek» ամսագրի սյունակում գրել է, որ 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում ռուսական պետության միջամտության մասին «շինծու տվյալների» շուրջ զանգվածային հիստերիան Վաշինգտոնին հանգեցրել է Մոսկվայի հետ «պրոքսի-պատերազմի»:

«Ուկրաինան ամբողջովին ավերված է,- գրել է Թրամփը:- Անհաշիվ անձինք սպանվել են Եվ մենք կարող ենք ավարտել Երրորդ համաշխարհային պատերազմով»։

ԱՄՆ- ի, նրա գլխավորած հավաքական Արևմուտքի և մյուս կողմից Ռուսաստանի միջև հակամարտությունը սրվում է ոչ միայն Ռուսաստանի նոր տարածքներում, այլև Սիրիայում, հատկապես, Սիրիայի երկնքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին պատասխանելով Սիրիայում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ուղիղ բախման հնարավորության մասին հարցին, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ռուսաստանում դա ոչ ոք չի ցանկանում։

«Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած սցենարի, բայց մեզ մոտ դա ոչ ոք չի ցանկանում»,- Ռուսաստան- Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է Պուտինը ՆԱՏՕ- ի զինվորականների հետ բախման հնարավորության մասին հարցին:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը վերջին շաբաթներին պարբերաբար մեղադրանքներ են փոխանակում Սիրիայի երկնքում ռուսական և ամերիկյան կործանիչների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի վտանգավոր մերձեցման վերաբերյալ: ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն հունիսին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից կատարվել է 315 խախտում՝ կապված անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների թռիչքների հետ:

Դրանից հետո ԱՄՆ-ը, չնայած Սիրիայի երկնքում իր ԱԹՍ-ների անօրինական թռիչքներին, կեղծիքներ է տարածել, համաշխարհային հանրությանը հասցեագրված  ապատեղեկակատվությամբ ռուսական կողմին մեղադրելով իր ԱԹՍ- ներին ռուսական կործանիչների «վտանգավոր մերձեցման» մեջ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը:

«ԱՄՆ-ը շարունակում է միջազգային հանրությանը ապատեղեկացնել՝ կապված Սիրիայի օդային տարածքում իր անօդաչու թռչող սարքերի կոնֆլիկտային և անօրինական թռիչքների հետ, ռուսական կողմին մեղադրելով «վտանգավոր մերձեցման» մեջ,- ասել է Գուրինովը:- Ընդ որում, սիրիական երկնքում բոլոր վտանգավոր իրավիճակները հրահրվում են հենց «կոալիցիայի» ավիացիայի կողմից, որը թռիչքներ է իրականացնում Ապակոնֆլիկտացիայի արձանագրությունների և Սիրիայի օդային տարածքի խախտմամբ»։

Բացի այդ, նա հստակեցրել է, որ էտ- Թանֆ շրջանում, որով անցնում են միջազգային օդուղիները, գրանցվել է Սիրիայի օդային տարածքի ութ խախտում կոալիցիայի երեք զույգ F-16 կործանիչների, մեկ զույգ «Ռաֆայել» և մեկ զույգ «Թայֆուն» կործանիչների կողմից:

ՌԴ ՊՆ- ն հուլիսի 28- ին հայտնեց, որ Սիրիայում ԱՄՆ- ի գլխավորած, այսպես կոչված, «հակաահաբեկչական կոալիցիայի» անօդաչու թռչող սարքը նույն օրվա առավոտյան վտանգավոր կերպով մոտեցել է ռուսական Սու-34 ինքնաթիռին, բախումից հաջողվել է խուսափել: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը ։

«Հուլիսի 28-ին, ժամը 07:55-ին, 5000 մ բարձրության վրա, Ռաքքա նահանգի Նաֆլա բնակավայրի շրջանում, հերթական անգամ արձանագրվել է MQ- 9 անօդաչու թռչող սարքի վտանգավոր մերձեցում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի հետ»,- ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը և հավելել, որ ռուս օդաչուները ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, ժամանակին անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել կոալիցիայի անօդաչու թռչող սարքի հետ բախումը կանխելու համար:

Հաջորդ օրը Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրեց, որ 2023թ. ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած «կոալիցիայի» ավիացիան Սիրիայի երկնքում 23 վտանգավոր մերձեցում է թույլ տվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հետ:

«2023 թվականի ընթացքում «կոալիցիայի» ավիացիան թույլ է տվել 23 վտանգավոր մերձեցում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հետ, որոնցից 11-ի ընթացքում ռուսական ինքնաթիռների անձնակազմերն արձանագրել են սպառազինության ուղղորդման համակարգերի ճառագայթումը, ինչը հանգեցրել է պաշտպանական համալիրների ավտոմատ գործարկմանը և կեղծ ջերմային թիրախների արձակմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է հիշյալ կենտրոնի ղեկավարի տեղակալը:

Գուրինովը նշել է, որ նման երկու դեպք տեղի է ունեցել ապրիլին, մեկը՝ մայիսին, չորսը՝ հունիսին, և հինգը՝ հուլիսին, և հավելել, որ դա խոսում է կոալիցիայի ավիացիայի կողմից վտանգավոր մերձեցումների թվի անշեղ աճի մասին։

Բացի այդ, կենտրոնի տվյալներով, հուլիսի 27-ին Համա նահանգի Էլ-Անկավի բնակավայրի շրջանում ռուսական «Օռլան-10» ԱԹՍ- ի կառավարման ուղիները ռադիոէլեկտրոնային ազդեցության են ենթարկվել:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան