Ջրամատակարարումը աստիճանաբար կվերականգնվի․ «Վեոլիա ջուր»

Գիշերը ժամը 03.00-ին ավարտվել են «Արզնի 1» ջրատարի վերագործարկման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր»-ը։

Այժմ ընթանում է թաղամասերի ջրագծերի վերագործարկումը, ինչը նշանակում է, որ շուտով, աստիճանաբար, կվերականգնվի Երեւանի Կենտրոն, Էրեբունի եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։