Պեսկովը՝ Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մոտ ժամանակներս կողմնորոշվել հանդիպման վայրի և ժամկետների հարցում, հայտարարել է Պեսկովը՝ անդրադառնալով Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպմանը.

Նրանք վաղուց էին պատրաստվում հանդիպել, դեռ մինչ Թուրքիայում նախագահական ընտրությունները, բայց չհանդիպեցին, որ «չկերակրեն» չարախոսներին, որոնք անմիջապես կմեղադրեին Մոսկվային Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ,- նշել է նա։

Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն Ուկրաինան և հացահատկի գործարքը։