Այն պահից, երբ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ՌԴ խաղաղապահների մասին քննադատությունը տեղին չէ. Զախարովա (տեսանյութ)

Այն պահից, երբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, ՌԴ խաղաղապահների մասին քննադատությունը տեղին չէ։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի Դաշնությունը մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը։ ՌԴ-ն անում է հնարավորը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Շփումների ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք լինել, երբ վերջին շրջանում մի շարք համատեղ հանդիպումներ են տեղի ունենում», – հավելեց Զախարովան։

«Իրականության աչքերի մեջ պետք է նայել, ի՞նչ է՝ այս սուր հումանիտար ճգնաժամի պայմաններում պարոն Փաշինյանն ուզում է, որ ՌԴ խաղաղապահները դո՞ւրս գան ԼՂ-ից»։

Մանրամասները՝ տեսանյութում