Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ֆբ-յան էջից տեղեկանում ենք, որ Արման Թաթոյանը  հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։

«Քննարկել ենք նրա մանդատի, ցեղասպանությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի դերի և համագործակցության հարցեր»,- գրված է հաղորդագրությունում։