Հողատուն երեկ ապացուցեց, որ Ա. Աշոտյանի կալանքը իր քաղաքական որոշումն է

Լսելով կապիտուլյանտի «հիմնավորումները» Հայաստանում քաղբանտարկյալների բացակայության մասին, ուզում եմ «շնորհակալություն» հայտնել նրան՝ ապացուցելու համար, որ Ա. Աշոտյանը իրոք քաղբանտարկյալ է:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԿԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով․

«Բացատրեմ՝

  1. Նա հնչեցրեց մի մեղադրանք, որը չկա քրեական վարույթում՝ Արմենը ոչ մի գույք ԵՊԲՀ հաշվին ձեռք չի բերել, այդ գույքը մինչ օրս պատկանում է ԲՈՒՀ-ին, այսինքն՝ հերթական սուտ և կեղծիք քաղաքական հետապնդումը հիմնավորելու համար:
  2. Ի հակառակ լրագրողի ջանքերի, չստացվեց հոդաբաշխ բացատրություն ստանալ, թե ինչու բոլոր խափանման միջոցներից Ա. Աշոտյանի նկատմամբ ընտրվել է հենց կալանքը: Հողատուն խուսափելով ուղիղ պատասխանից ապացուցեց, որ Ա. Աշոտյանի կալանքը դա իր քաղաքական որոշումն է:

Հ.Գ. Լսելով, որ հողատուն անեկդոտ է պատմել և իրեն առողջություն մաղթել, Արմենը ինձ պատմեց 18+ անեկդոտ, որն այստեղ չեմ կարող գրել: Արմենը նաև խնդրեց փոխանցեմ, որ դատելով այսօրվա ասուլիսին հնչած՝ կապիտուլյանտի հնարավոր մահվան մասին հարցերից, առողջություն հենց իրեն է պետք, որ նա ապրի երկար ու երկար տանջվի՝ Աստծո օրենքի և ժողովրդի պատժին արժանանալով»: