Ուկրաինայի դանդաղ հակահարձակումը Բայդենի համար սպառնալիք է. The Wall Street Journal

Ուկրաինայի զինված ուժերի դանդաղ հակահարձակումը մեծ սպառնալիք է Ուկրաինայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար, գրում է The Wall Street Journal թերթը:

«Ուկրաինայից հրաժարվելը և Ռուսաստանի գոնե մասնակի հաղթանակ թույլ տալը Բայդենի արտաքին քաղաքականության բնորոշ ձախողում կլիներ», – ասվում է հրապարակման մեջ:

Պարբերականը նշում է, որ պոտենցիալ փակուղային իրավիճակը կարող է դառնալ Բայդենի հայտարարած ռազմավարության ստուգումը՝ Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն հատկացնելու համար, որպեսզի նա կարողանա Ռուսաստանի հետ բանակցել ուժի դիրքերից:

«Դա կարող է նաև մարտահրավեր նետել Արևմուտքի՝ զենք մատակարարելու շարունակական կարողությանը, որն առանց այդ էլ պակասում է։ Ակնհայտ է, որ ավելի հեշտ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել, երբ ամեն ինչ լավ է ընթանում», – թերթը մեջբերում է Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի խոսքերը։

Լրագրողները եզրակացնում են, որ ուկրաինական հակահարձակման դանդաղ տեմպերը թուլացնում են հույսերը, որ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները կարող են կայանալ այս տարի: