Փաշինյանը Ադրբեջանի պետական քարոզչադաշտի մամլո խոսնակն է դարձել Հայաստանում

Փաշինյանը Ադրբեջանի պետական քարոզչադաշտի մամլո խոսնակն է դարձել Հայաստանում։ Բառացի կրկնվում են բոլոր այն թեզերը, որոնք տարածվում են ադրբեջանական մեդիա տիրույթում։ Ես մնում եմ այն համոզման, որ հայ հանրության դեմ տարվում է հոգեբանական ու տեղեկատվական ահաբեկչություն, իսկ Փաշինյանի խոսքը դրա կարևոր բաղադրիչներից է։ Ողբերգություն է, երբ երկրի համար ծանրագույն շրջանում իշխանությունը ծառայում է հակառակորդի քարոզչամեքենային ու որևէ աղերս չունի պետական շահի սպասարկման հետ…

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից