«Վերելք»․ Որդիները հայրերի դեմ-7 (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի՝ «Ինչպե՞ս ունենալ պետություն» շարքի յոթերորդ թողարկման ժամանակ լսարանին է ներկայացվում Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքի «Չարարվեստ տականքները» գլուխը, ուր Նժդեհը կարծիք է հայտնում, թե ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից։ Նա ներկայացնում է Սփյուռքի համայնքներում հակահայ տարրերի, օտարի դրդմամբ, կործանարար գործունեությունը, որի նպատակն է «հայության սրտից և ուղեղից հեռացնել այն ամենը, ինչի շնորհիվ միայն որպես ազգ նա կարողացել է դարերով դիմագրավ լինել իսլամ Արևելքի հայասպան փորձերին»։
Թե հարյուր տարի առաջ նկարագրված իրաղությունը որ չափով է նման այժմյան մեր իրականությանը, պարզելը թողնվում է լսարանին։

Մանրամասները՝ տեսանյութում