«Վերելք»․ Որդիները հայրերի դեմ-6 (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի՝ «Ինչպե՞ս ունենալ պետություն» շարքի վեցերորդ թողարկման ժամանակ լսարանին է ներկայացվում Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքի «Հայրենիք և հայրենասիրություն» գլուխը, ուր Նժդեհը պնդում է՝ «նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա ազատ և երջանիկ Հայրենիք։ Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո Հայրենիքը»։ Նա նաև ահազանգում է՝ «Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս, և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև»։

Ո՞ր չափով ենք բավարարել այս պահանջները կամ ունկնդրել ահազանգը, և արդյո՞ք այժմյան մեր աղետալի այս վիճակը մեր թերացումների հետևանք չէ։
Եթե այո, ապա ի՞նչ կերպ է հնարավոր շտկել բացը։

Մանրամասները՝ տեսանյութում