Մի հատ աֆրիկյան երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ՄԱԿ-ը և միջազգային բոլոր կառույցները վաղուց ցանկացած բլոկադա տրորել էին ու օգնություն հասցրել

Արցախում ցորենի, ալյուրի պաշարները եւս սպառվում են։ Հացի փռերի մոտ մարդիկ լուսադեմից հերթ են կանգնում, որ հաց առնեն։

Արդեն մեկ տասնյակից ավելի դեպք կա, երբ հղի կանայք թերսնուցման պատճառով վիժել են։

Այս հղի կինը ևս ուշագնաց է եղել թերսնուցման արդյունքում։

Մի հատ աֆրիկյան երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ՄԱԿ-ը և միջազգային բոլոր կառույցները վաղուց ցանկացած բլոկադա տրորել էին ու օգնություն հասցրել։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից