ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ ՌԴ-ին և Սիրիային աջակցելու պատճառով

Եվրամիության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ Սիրիայի և Ռուսաստանի աջակցության պատճառով։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Եվրամիությունը համաձայնեցրել է Իրանի դեմ նոր պատժամիջոցային ռեժիմի ստեղծումը՝ «Ռուսաստանին և Սիրիային ռազմական մատակարարումների համար»: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը ։

«Արտգործնախարարները պայմանավորվել են Ռուսաստան և Սիրիա ռազմական մատակարարումների համար Իրանի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմ ստեղծելու շուրջ»,- ասել է Բորելը։

Ըստ ԵՄ մամուլի ծառայության՝ որոշումն արգելում է ԵՄ-ից Իրան անօդաչու թռչող սարքերի արտադրության բաղադրիչների արտահանումը և սառեցնում է ակտիվները, որոնք կարող են օգտագործվել դրանց արտադրության համար։

Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են՝ հաշվի առնելով Իրանի ռազմական աջակցությունն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։