«Վերելք»․ Որդիները հայրերի դեմ-5 (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի՝ «Ինչպե՞ս ունենալ պետություն» շարքի hինգերորդ թողարկման ժամանակ լսարանին է ներկայացվում Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքի «Արիադավան ժողովուրդ» գլուխը, ուր քննելով իր ժամանակի հայ հասարակության ծանր վիճակը, Նժդեհը գտնում է, որ «մեզ պետք է արիություն, այնպիսին, որը չափավորելու կարիք զգայինք»։
Այդ պահանջն այսօր առավել քան արդիական է, և հենց արիության պակասն է մեր երկրի աղետալի այս վիճակի պատճառը։
Ինչպե՞ս է հնարավոր շտկել այս բացը։

Մանրամասները՝ տեսանյութում