Սևանի մակարդակն անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.54 մ (16.07.23թ.)։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հրապարակած տվյալների համաձայն, անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 10-16-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 18.010 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 16-ը ներառյալ՝ 100.360 մլն մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 10-16-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.526 մլն մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 16-ը ներառյալ՝ 81.425 մլն մ³: