Օդի ջերմաստիճանը կհասնի +38-39 -ի

Հայաստանի տարածքում հուլիսի 17-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևելյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, հուլիսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի 38-39 աստիճանի։

Երևանում հուլիսի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-ի երեկոյան  ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։