Սալիվանը բացահայտել է Ռուսաստանի վրա Արևմուտքի և Ուկրաինայի համատեղ ճնշման ծրագիրը

Սպիտակ տունը հույս ունի, որ Ուկրաինայի ռազմական գործողությունները կշարունակվեն Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրներն աշխատում են պատժամիջոցների ճնշման խստացման ուղղությամբ՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրը թուլացնելու նպատակով։

«Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, իսկ ուկրաինացիները կշարունակեն ռազմական ճնշում գործադրել», – ասել է Սալիվանը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: