Համառ մարտեր են. Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնել է Կուպյանսկի ուղղությամբ ռուսաստանյան զորքերի հարձակման մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը հայտնել է Կուպյանսկի ուղղությամբ  ռուսաստանյան զորքերի հարձակման մասին։

«Թշնամին երկու օր շարունակ ակտիվ հարձակվում է Խարկովշչինայի Կուպյանսկի ուղղությամբ։ Մենք պաշտպանվում ենք։ Համառ մարտեր են ընթանում, կողմերի դիրքերը օրվա մեջ մի քանի անգամ փոփոխվում են։

Բախմուտի ուղղությամբ մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում։ Բախմուտի շուրջ հարավային թևում  ամեն օր առաջխաղացում կա։

Հյուսիսային թևում փորձում ենք պահել զբաղեցրած դիրքերը, թշնամին հարձակվում է։ Բախմուտում մենք հրետակոծում ենք թշնամուն, թշնամին՝ մեզ։

Ավդեևկայի և Մարիինկայի ուղղություններով թշնամին շարունակում է հարձակողական գործողությունները։ Մեր պաշտպանները շարունակում են արդյունավետորեն զսպել նրանց։ Թեժ մարտեր են շարունակվում առանց դիրքերի փոփոխության»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Մալյարը։